Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանը նվաճեց երեք մեդալ։
Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Արման Ավանեսյանը, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը։

Մարզական սամբոյի կանանց 54 կգ քաշային կարգում Վարսիկ Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ եզրափակչում պարտվելով ռուսաստանցի Մարգարիտա Բարնևային։ և
58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:
