Wed. Jul 16th, 2025

Հարսս հենց առաջին օրվանից աչքս ա մտել, լրիվ իմ նման ա։ Պարզ երևում ա, որ շատ շուստրին ա ու բոլորի հետ էլ լեզույա գտնում, ընենց ա ես էլ ըտենց բաներ ունեմ։ Դրա համար էլ գնահատում եմ իրան ու հարգում։ Օրինակ հենց հարևանները կամ էլ բարեկամները մեր տուն են գալիս, սկսում ա իմ գովքը։ Թե բա իմ կիսուրը շատ խելքով ա, ամեն ինչ ձեռից գալիս ա։

Էս վերջում էլ ասում էր իրա սարքած ճաշերը անմահական են։ Ընենց բառեր ա ասում, ինձ արևի հետ ա համեմատում, վարդի։ Սաղի բերանը բաց ա մնում, հիացած գնում են մեր տնից։ Ինձ էլ ասում են էրնեք չէր մերն էլ սենց լիներ։ Ասում եմ բա գիտեք ոնց ա, ձեզ թվում էր ես վատ հարս իմ տուն կբերեմ։ Սենց իրար հետ ջան ջիգյար ենք ասում ու մեր համար ապրում։

Երկուսս էլ թազա շորի հիվանդ ենք, որ փող ա ընկնում ձեռներս, մեզ քցում ենք խանութները։ Իրար հետ գեղեցկության սրահ ենք գնում, սրճարան։ Մեր համար ման ենք գալիս, հարսս ասում ա, թող սաղ տենան, ու մեզ գովան, չուզողի աչքն էլ հանել ենք։ Բա սրանից լավ բան կլինի, հիմա, որ ուրիշը գար ու ամեն օր սուս ու փուս ձեն չհաներ, ստիպված պիտի կռիվ անեյի։