Wed. Jul 16th, 2025

Ես ու ամուսինս արդեն մի քանի տարի էր, ինչ ընկերություն էինք անում, իրար շատ ենք սիրում ու վերջապես ամուսնացանք: Հարսանիքը շատ լավ անցավ, հետո էլ էկանք տուն:

Հաջորդ օրն առավոտյան, երբ որ հլը քնած էինք, մեկ էլ դռան ուժեղ շխկոց լսեցինք: Պարզվեց, որ սկեսուրս առանց դուռը թակելու մտել էր մեր սենյակ, կանգնել գլխներիս վերևը: Ես ու մարդս խառնվցինք իրար, ուզում էինք հասկանայինք, թե ինչ ա կատարվում:

Մեկ էլ շատ հանգիստ նայեց մեր վրա ու ասեց, որ ուղղակի ուզում էր հասկանար՝ կարմիր խնձոր տանելու են թե չէ, որ իմանա իրա անելիքները: Ես նեռվերիցս էլ չգիտեի ինչ անեի:

Մարդս գժվեց, ինչ ասես ասեց մորը, էլ չնայեց, որ ես ըտեղ եմ ու հանեց սենյակից դուրս: Ասեց եթե սենց մի անգամ էլ ինչ որ բան կրկնվի, մենք ուղղակի վեշերը կհավաքենք ու կգնանք էս տնից:

Էտքանից հետո նենց էլ նեղացած էր մեզնից, ոնց որ մի հատ էլ մեղավորը մենք էինք էլի: Մի խոսքով ահավոր էր, տղեն էլ օրերով չէր խոսում ներմալ հետը: