Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ:
Առաջին անգամ 2018- ին, երբ տնօրեն Մարկ Գրիգորյանը հպարտությամբ կախեց այս ցուցանակը հայտնի ջարդած դռան կողքը:

Ինչից հետո փոխտնօրեն Լիկա Թումանյան պոկեց այն ու տարավ պահեց իր դարակում, որպեսզի այլևս այդ ֆոկուսը չանեն:
Հայտնի պատմություն էր:
Երկրորդ անգամ պատերը պղծվեցին այսօր, երբ Ռադիոլուրի սենյակում փակցվեցին Բաքվի և Անկարայի ցուցանակները:
Սիրելի աշխատակիցներ, ձեզանից պահանջվում է միայն մի բան, այդ զիբիլները փոկել ու դուրս շպրտել չորրորդ հարկի պատուհանից:
Հավատացեք դա ամենճիշտ որոշումն է և ձեզ դրանից ոչ մի բան չի լինի:
Ի՜ գործ, ընկերներ: Այլապես վաղը թուրքի դրոշ եք համբուրելու, եթե իհարկե ողջ մնաք»: