Տորոնտոյի Syndicado-ն ձեռք է բերել ռեժիսոր Դանիել Քյոթերի «Landshaft» ֆիլմի համաշխարհային իրավունքները, հայտնում է Variety-ն:

Ճանապարհային ֆիլմի ձեւաչափով նկարահանված ժապավենը, որտեղ ռեժիսորը հին «Ժիգուլիով» շրջում է Արեւելյան Հայաստանով, ամբողջական հակադրություն է ստեղծում տարածաշրջանի լեռների անդորրի եւ այնտեղի ուղեւորների, պատերազմի սպառնալիքի ստվերում ապրող բնակիչների ձայների միջեւ:
Ֆիլմը մասնակցում է «Burning Lights» մրցույթին՝ Շվեյցարիայի «Visions du Réel» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում: Գերմանիայում ֆիլմը կտարածվի Arsenal Filmverleih-ի կողմից։