Sun. Jul 13th, 2025

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հաշվել էր իր սոցցանցային էջերի ակտիվությունը՝ գրելով․ «Meta-ի պաշտոնական վիճակագրությամբ վերջին 28 օրում Facebook-ի եւ Instagram-ի իմ էջերում գրանցվել է ավելի քան 100 միլիոն դիտում։ Հանրային հաղորդակցության այս ծավալը ինձ համար աննախադեպ է, մտածելու ու վերլուծելու հարուստ նյութ է տալիս»։

Նիկոլ Փաշինյանի այս գրառման տակ այս պահին շուրջ 700 մեկնաբանություն կա, որտեղ հայհոյանքներ են, վիրավորանքներ, քննադատություններ։ Օգտատերերը տեղեկացնում են, որ իր էջ այցելությունները, դիտումները բոլորովին աջակցության նշան չէ։

Հրապարակում ենք բազմաթիվ մեկնաբանությունների միայն մի մասը։