Sun. Jul 27th, 2025

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի 5 մասնակիցներից միայն մեկն է մնացել պայքարի մեջ: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից 70 կգ քաշային Հայ Պապիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Երիտասարդ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Մաթեուս Լուչժինսկիին: Քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության է մատել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մուհամադ Սանգարիեւին: Կիսաեզրափակիչում Պապիկյանի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաեւը:

79 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը որակավորման փուլում մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել է քառորդ եզրափակիչում:

Հայաստանի մյուս մասնակիցներ Էդիկ Հարությունյանը (57 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ) եւ Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում: