Wed. Nov 20th, 2024

Հայաստանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում:

Բացմանը դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարեց, որ մեծ պատիվ է իրենց համար Հայաստանում բացել աշխարհի ամենախոշոր կենտրոնը, ինչը վկայում է ՀՀ-ի հետ ամենախորը բարեկամության մասին։

«Լիահույս եմ, որ իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի 2 երկրների տնտեսական և առևտրային հարաբերություններին։ Առևտրային, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտում 2 երկրների միջև հարաբերությունները շատ լուրջ կապիտալ կստեղծեն 2 երկրների ժողովուրդների համար:

Իրանի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ է գրանցել, հուսով եմ, որ այս կենտրոնի բացումն էլ ավելի կնպաստի դրան։ Վճռական ենք բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել»,- հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Նրա խոսքով՝ քաղաքական հզոր կամք է առկա՝ զարգացնելու երկրների փոխգործակցությունը և հարաբերությունները։

«Երկու երկրները ղեկավարները սահմանել են 3 մլրդ դոլարի շեմը երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության համար եւ մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք, որ դա իրողություն դարձնենք»,-ասաց նա: