Tue. May 6th, 2025

Հայաստանում արձանագրվում է կարմրուկով հիվանդացության դեպքերի աճ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Ստեփան Աթոյանը։
«Եթե անցած ամբողջ տարվա ընթացքում կարմրուկով հիվանդացել է 554 մարդ, ապա այս տարեսկզբից մինչև օգոստոսի 20-ը կարմրուկի արդեն 547 հաստատված դեպք կա մեր երկրում»,-ասել է նա՝ նշելով, որ բարդություններից խուսափելու արդյունավետ միջոցը պատվաստվելն է։
Ավելացել է նաև կապույտ հազով պայմանավորված հիվանդացության դեպքերը:
2023 թվականին արձանագրվել է կապույտ հազի 50, 2024 թվականին` 98 դեպք: