Mon. Aug 18th, 2025

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ-17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին տեղը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում:

Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող էր դարձել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել էր արծաթե մեդալ, Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Աղջիկների պայքարում երկամարտում երրորդ արդյունքը ցույց են տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):