Sun. Jul 27th, 2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում, ցինիկ առաջարկ է արել Հայաստանին։

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի կողմից մշակված վերադարձի հայեցակարգի համաձայն՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիներին հայրենի հողեր վերադարձնելու համար պետք է ձեռք բերվի իրավաբանորեն պարտադիր միջազգային համաձայնություն՝ երաշխավորման եւ վավերացման համապատասխան մեխանիզմով։  Ճիշտ այնպես, ինչպես մենք՝ ադրբեջանական պետությունը, կապահովենք Ղարաբաղում բնակվող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, Հայաստանը նույնպես պետք է ապահովի արեւմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա»,-Ալիեւի խոսքը մեջբերում է АПА-ն։   Փաստացի Ալիեւը դրանով փորձում է հետագա ագրեսիայի համար դանդաղ գործողության ական գործի դնել։ 

«Թեև Հայաստանը 2022 թվականին Պրահայում և Սոչիում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դեռևս ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքներից։ Ղարաբաղում շարունակում են մնալ ապօրինի հայկական կազմավորումներ ու քրեական տարրեր», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը նաև խոսել է, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նշելով, որ «Հայաստանը փոխադարձության սկզբունքի հիման վրա պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը»։ 

«Հայաստանը խուսափում է նաև Զանգեզուրի միջանցքի բացման պարտավորությունից։ Այսպիսով, Հայաստանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը և դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է Ալիևը։