Հայտնի է, որ ապրիլի 12-15-ը Սանկտ Պետերբուրգ է գործուղվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։

Հայկական պատվիրակության այցի նպատակը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելն է։

«Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել ականների դաշտերի բոլոր քարտեզները, Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռների փոխադրումներ չի իրականացնում և այնտեղ հայաստանցի զինվորներ չկան»,- ասել է Սիմոնյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում։
