Mon. Aug 18th, 2025

«Պատմության համար.

2023թ ապրիլ , Հայաստան:

Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի առաջ: Արցախն 3 ամիս շարունակ բացարձակ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից: 2020թ. նոյեմբերից թշնամին անընդհատ հարձակվում է Հայաստանի վրա՝ օկուպացնելով զգալի տարածքներ:

Բանակում չդադարող զոհեր՝ առանց բացահայտումների…

Երկրում իշխում է կապիտուլյացիոն ռեժիմ, որը պետական պարտքը հասցրել է մոտ 11մլրդ $-ի և բացահայտ խոսում է Արցախը լրիվ հանձնելու, ՀՀ սուվերեն տարածքից նոր զիջումներ անելու մասին:

Այդ ընթացքում հանրությունն ակտիվ քննարկում է.

– Ճի՞շտ էր արդյոք ՀՀ Ազգային Ժողովի կապիտուլյացիոն ռեժիմի ներկայացուցիչ նախագահն, երբ ՀՀ քաղաքացու «դավաճան»  կանչին պատասխանեց ոհմակով հարձակմամբ, գետնին պառկացնելով և դեմքին թքելով…

Ի գիտություն.

պաշտոնական տվյալներով ՀՀ-ում այդ նույն անձին առնվազն 300.000 քաղաքացի համարում է առնվազն դավաճան:

Հ.գ. մնում է հասկանալ՝ այս ամենի մեջ Ռուսաստանը, Ֆրանսիան, թե՞ ԱՄՆ-ն է մեղավոր». գրել է Արսեն Ջուլֆալակյանը: