Sat. Jul 19th, 2025

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի մտադրությունն անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ արտգործնախարարության իր աղբյուրներին:

«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու ծրագրերը Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն անվավեր «օրդերների» ֆոնին»,-ասել է պարբերականի աղբյուրը:

Հաղորդվում է, որ «հայ գործընկերներին զգուշացվել է Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների վրա իրենց հնարավոր քայլերի ծայրահեղ բացասական հետևանքների մասին»։