Միացման վճարների թանկացում է տեղի ունեցել ապրիլի 1-ից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Սկզբունքը մեկն է՝ բոլոր նոր միացող բաժանորդները պետք է խնդիրներ չստեղծեն գոյություն ունեցող բաժանորդների համար։ Սանդղակը բավական մեծ է, կա անհատական բնակարանների համար, կա սովորական միացում, պարզ միացում, կան լարումներով տարբերակումներ, և միջինում 2-3 անգամ բարձրանում է», – ասաց Գարեգին Բաղրամյանը։