Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Կրասնոդարը մայիսի 26-ի գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Lenta.ru-ի փոխանցմամբ այդ մասին տեղեկություն ու տեսանյութ է հրապարակել Baza-ն։
Բազմահարկ շենքի պատուհանից արված տեսանյութում երևում է բռնկումը՝ պայթյունի ձայնով։ Օպերատիվ շտաբը հաստատել է քաղաքում տեղի ունեցած պայթյունը։ Պաշտոնյաների խոսքով՝ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը հրդեհ չի հայտնաբերել, սակայն շենքի տանիքին և պատուհաններին վնաս է հասցվել։ Ըստ աղբյուրի՝ զոհեր և վիրավորներ չկան։
