Wed. Jul 16th, 2025

Մի շաբաթից կնոջս ծնունդնա, ես էլ հլը բան չեմ արել, ես էլ ուզում եմ կնոջս համար սյուրպրիզ անեմ, բայց դե հաստատ մի բան կհասկանա։ Էս տարի ասեց միասին կնշենք տանը, բայց դե ես հո չեմ թողնի։

Մտածեցի մի ճող ծնունդ կազմակերպեմ մերոնց հրավիրեմ, կնոջս համար էլ իրա ուզած հեռախոսը առնեմ, էսքան ժամանակ փող հավաքելու համար իրան շատ բանիցա զրկել, ասի հեռախոս ձև չի, պիտի առնեմ, իմ կինը պիտի մենակ ամենալավը ունենա։

Տենց որ բան չկասկածի, ասի ընգերներիս հետ ուտել խմելու ենք գնում, տենց ասի, որ կարողանամ ցելի օր էդ բաներով զբաղվեմ։ Վերջը ամեն ինչ արի, տեսնեմ սյուրպրիզս կստացվի՞։