Ժողովուրդ ջան, էս որ դարն ենք հասել, տենում եմ, թե շուրջ բոլորս ինչ ա կատարվում, գլուխս պտտվում ա։ Մեր հլու հնազանդ, նամուս աղջիկները, դարձել են առաջադեմ, ինչ վատ բաներ ասես, որ չեն անում։ Օրինակ մեկը կնգաս ընկերուհին։ Ընենց ա ես իրա ընտանիքին, ծնողներին լավ եմ ճանաչում, նորմալ, կիրթ մարդիկ են, ինչը չէի ասի իրանց աղջկա մասին։

Տնաշենը ուզում ա ընկերուհուն մեջքից խփած լինի, էլ մարդ չի գտել, ինձ ա հասել։ Իրան տարօրինակ ա պահում, աչքիս ուզում ա ինձ իրանով անի։ Կնգաս ծնունդին մեր տուն էր եկել քիչ չէ, մի հատ էլ անընդհատ ինձ աչքով էր անում, ասում եմ աղջիկ ջան դու չես ամաչում, ասում ա էլ մի քեզ խելոքի տեղ դիր, ասա, որ դու էլ ինձ ես հավանել։ Դե արի ու էսքանից հետո, դրան մի բան ասա։

Էլ չի ասում, որ ես պարկեշտ տղամարդ եմ ու հեչ էլ մտքիս չկա, ոչ ընտանիքս քանդեմ։ Բա ինչ աչքերով եմ հետո նայելու կնգաս ու տղուս աչքերի մեջ։ Մի խոսքով հասկացրի, որ ինձնից հետու մնա, պետք լինի կչորեմ էլ։ Ջահել, սիրուն աղջիկ ա, փոխանակ գնա նորմալ ամուսին գտնի ու մտածի ընտանիք կազմելու մասին, մի հատ էլ ուրիշի տղամարդկանց հետևից ա ընկել ու ուզում ա ընտանիք քանդի։
