Կիսուրս ուրախ-ուրախ ինձ հարս բերեց, քանի որ գիտեր, որ հերս հարուստ ա։ Տունը համարյա բան չունեյին, հերս էլ տեսավ, սաղ ինքը առավ, իբր ինձ օժիտ էլի։ Նույնիսկ հեռուստացույցն էլ ինքն ա առել ու էսքանից հետո էլ կիսուրս հորս քձիպ ա ասում։ Աչքը չի կշտանում, սաղին հրապարակային ցույց ա տալի, թե ինչ կա իրա տունը, հորս փողերով ազգին զարմացնում ա, բայց շնորհակալ էլ չէ։

Մի անգամ դրա համար հետը կռիվ եմ արել, էտ օրվանից ձեն չի հանել, բայց պարզ երևում ա, որ թարս ա հետս։ Իրան թվում ա, որ հերս պիտի ասեր, որ դուք ոտքներդ փռեք պարկեք, ես էլ սաղիդ կպահեմ։

Զարմանում եմ էս ինչ մտածելակերպ ա, մարդիկ լրիվ փեխվել են, ուզում են մակաբույծների նման ապրեն, ուրիշների հաշվին գոյատևեն։ Ափսոս էր մեր ազգը, որ սենց փչացավ։
