Կիսուրս շատ լավ կնիկ ա, իրան նմանները շատ քիչ են։ Մի հատ դժգոհություն չի հայտնել էսքան ժամանակ, իրա համար ապրում ա, ամեն գործ էլ անում ա, ընենց չէ, որ հատուկ թողումա իմ վրա։ Հասկացող կնիկ ա։ Ես էլ մարդկանց գնահատել գիտեմ։ Անխելքի նման ես էլ իրան անուն էի դնում, մտածում էի գոռոզ ա, վատն ա, բայց հիմա խելքը գլուխս եմ հավաքել։

Ասեմ, որ հալալ ա իրա ապրած կյանքն էլ, կերած հացն էլ։ Մի անգամ չեմ տեսել, որ սրանից-նրանից բանբասի, էլը մի հատ էլ էտ դատարկ խոսացողներին ասում ա, որ ինչ ասում են իրանց գործը չէ, թող գնան իրանց ընտանքիների մասին մտախեն։ Ճիշտ խոսող կնիկ ա, դրա համար էլ սաղ էլ հարգում են իրան։ Մեկ-մեկ էլ մարդ կա, որ զանգում խորհուրդներ ա հարցնում։

Տեղով ոսկիա, լավ էլ տուն ա պահում, ինչ եկել եմ իրանից ամեն օր մի բան սովորում եմ։ Ոչ միայն տան գործերի մասին ա խոսքը, այլ ընդհանրապես։ Արդեն կարում եմ ինձ կառավարեմ, ու անտեղի չեմ բարկանում։ Ոսկե ձկինիկ եմ բռնել էլի, էլ սենց բախտ ով ունի։ Ընկերունիներս ամեն օր իրանց ընտանիքից են բողոքում, ես էլ ամաչում եմ ասեմ, թե ինչ լավ մարդիկ են ինձ բաժին հասել։
