Wed. Jul 16th, 2025

Կիսուրիս պատճառով հարսանիք չենք արել, էլ ոնց կլիներ իրա մաման էր մահացել։ Ինքն էլ երկու ոտքը մի կոշիկի մեջ էր դրել, դե մինչև տարին չլրանա, ես ոչ մի արարողություն էլ չեմ անի; Դե ընենց վիճակ էր, որ հերս էլ պետք ա գործերով երկրից դուրս գնար, մի խոսքով առանց հարսանիք ինձ իրանց տուն տարան։ Հերսը տեղը տեղին օժիտ տվեց, որ հարսանիքի տեղն էլ հանի։

Կիսուրս ուրախ-ուրախ ինձ հարս բերեց, քանի որ գիտեր, որ հերս հարուստ ա։ Տունը համարյա բան չունեյին, հերս էլ տեսավ, սաղ ինքը առավ, իբր ինձ օժիտ էլի։ Նույնիսկ հեռուստացույցն էլ ինքն ա առել ու էսքանից հետո էլ կիսուրս հորս քձիպ ա ասում։ Աչքը չի կշտանում, սաղին հրապարակային ցույց ա տալի, թե ինչ կա իրա տունը, հորս փողերով ազգին զարմացնում ա, բայց շնորհակալ էլ չէ։

Հիմա էլ հասել ա օժիտիս, ինչը ինքը չի օգտագործում, սկսել ա բաժանել, կամ աղջկան ա տալիս, կամ էլ իրա մյուս հարսներին։ Ասում եմ ախր հերս էս ամեն ինչը իմ համար ա տվել, ասում ա դու շատ բան ես տեսել, թո մի անգամ էլ մյուսները ուրախանան։ Երեկ էլ ոսկուց մատանիս էր վերցրել, հարցրի ուր ա, ասեց, որ թոռան ծնունդի կապակցությամբ տվել ա աղջկան։ Մի բերան էլ ինձ բան չի ասել։ Էլ չեմ դիմանում, արդեն ուզում եմ զանգեմ հորս, որ ինձ գա ու տանի։