կիսուրս լավ էլ կնիկ դուրս եկավ, մի հատ դժգոհություն չի հայտնել էսքան ժամանակ, իրա համար ապրում ա, ամեն գործ էլ անում ա, ընենց չէ, որ հատուկ թողումա իմ վրա։ Հասկացող կնիկ ա։ Ես էլ մարդկանց գնահատել գիտեմ։ Փառք Աստծո, լավ գոչծ ունեմ, լավ էլ փող եմ առնում ու որոշեցի կիսուրիս արածը ջուչը չգցեմ, իրա համար տուն առնեմ, թո գնա մարդի հետ վայելի։

Ինքը հանգստություն ա սիրում, բայց աշխատանքի բերումով մեր տուն շատ մարդ են գալիս գնում։ Դե ես օտար լեզվի մասնագետ եմ ու անհատական, խմբակային պարապմունքներ եմ անում։ Երեխեքն էլ մեր տուն են գալիս, մարդս աշխատանքի ա լինում էտ ժամանակ, ստեղ մնում ա կիսուր-կեսրարիս, մեկ էլ երեխեքիս հարցեը։ Դե ես էլ որոշեցի խնդրին լուծում տամ։

Դրա համար էլ տուն եմ առել, թոռներին էլ հետն եմ ուղարկել։ Մենակ տենք երեխքիս ուշկը տատիկի համար գնում ա։ Թող իրար հետ յոլա գնանա, ես էլ համ մի քիչ կհանգստանամ, հան էլ հանգիստ իմ գործը կանեմ։ Ուզում եմ փող հավաքեմ, որ լավ նվեր անեմ մարդուս համար, մի ամսից իրա ծնունդն ա։ Ինքն էլ ասեմ, ի դեպ, որ իրավաբան ա, ու շատ լավ գործի։
