Mon. Aug 18th, 2025

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ապրիլի 3-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։

Գրասենյակից հաղորդեցին նաեւ, որ հնարավորություն է տրվել կատարել հեռախոսազանգ ընտանիքին:

Նշենք, որ Վիգեն Էուլջեքյանն ազատազրկվել էր նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը` Շուշիի մերձակայքում, երբ փորձել էր այնտեղ մնացած իրենց անձնական իրերը տարհանել: Վիգեն Էուլջեքչյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Վիգեն Էուլջեքչյանին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: