Թոռս հիմա 25 տարեկան ա: Ծնված օրվանից սեփական երեխուս պես պահել եմ իրան: Իմ համար ուրիշ աշխարհ չկար առանց իրա, նույնն էլ իրա համար: Երկուսով իրար ունեինք ընդամենը ու էս աշխարհում կարելի ա ասել մենակ էինք: Աղջիկս երեխու ծնվելուց խնդիրներա ունենում, որ չենք իմանում ու կյանքը փրկել ցավոք չի ստացվում, իսկ փեսաս էլ, մինչև երեխու ծնվելն էր թողել գնացել արտերկիր ու ոչ հետքը կար, ոչ անունը: Ամբողջ հղիությունը աղջիկս մեր տանն ա եղել ու արդեն գիտակցում էր, որ մենակ ա լինելու ինքը:

Երեխեն չէր ծնվել դեռ, ասում էր, որ ամեն բան անելու ա, որ լավ պահի երեխուն, էն էլ տենց բան եղավ: Ու երեխեն մնաց իմ խնամքին: Մեծացրել եմ իմ ուժերով ու հնարավորություններով, ոչ մեկ չի օգնել, սկի հայրական կողմից մինչ օրս ոչ մեկ չի հետաքրքվել երեխով: Երկրում չեն էլ եղել: Թոռիս, որ չցավեցնեմ, էդ թեմայով չեմ էլ խոսել հետը: Հարցեր էլ, որ տվելա հորից, ասել եմ չկա փոքր ժամանակ: Հիմա թոռս արդեն 25 տարեկան ա, ու հետս առաջվա պես չի հարաբերությունները: որովհետև 25 տարի հետո, իրա հայրը որոշեց ու հիշեց որ աղջիկ ունի: Հայտվել ու երեխուս գլուխը ինչ ասես մտցրելա. Իբր թե ես եմ իրան կտրել հորական կողմից ու ստեր եմ պատմել: Ես էլ ասեցի աղջիկ ջան ես մենակ ուրախ կլինեի, որ քո գլխին ծնող լիներ: Հիմա չգիտեմ, չեմ խառնվում, թող ինքը շփվի հոր հետ, կարողա խելքիա եկել, իրոք ուզումա հայրություն անի:
