Wed. Jul 16th, 2025

Ես 10 տարեկան էի ու էսօրվա նման հիշում եմ, թե ոնց մամաս ու պապաս չէին թողում, որ պապիս մեր հետ նստի մի սեղանի շուրջ ու հաց ուտի: Իրա սեղանն առանձին դնում էին մի անկյունի վրա, ինքն ընդեղ կուչ էկած ուտում էր, մենք էլ նորմալ նստած մեծ սեղանի մոտ էնք ուտում:

Մի օր հերթական անգամ երբ որ մամաս պապիի սեղանն էր էլի դնում, ասեցի՝ ինչի՞ եք պապաին առանձին սեղանի մոտ հաց դնում, ինչի՞ մեր հետ չի նստում ու ուտի:

Մամաս ֆռաց նայեց ինձ, հետո ասեց՝ որովհետև աղջիկ ջան պապիդ հաց ուտելուց սաղ թափում ա վրեն ու ճպճպացնելով ա ուտում, իսկ մեզ էտ հաճելի չի: Չենք կարում իր հետ նույն սեղանի մոտ հաց ուտենք:

Ես մտածեցի, հետո մամայիս ու պապայիս հարցերցի՝ բա որ տարիներ հետո դուք էլ, մեծանաք ու պապիի նման ուտեք, ուրեմն մենք էլ ձեր համար առանձին սեղան պետք ա դնենք հա:

Ըտեղ ծնողներս պապանձվեցին, մենակ տեսա, որ մամայիս աչքերից արցունքները գնաց ու ոչ մեկ ինձ ոչ մի պատասխան չտվեց:

Էտ օրվանից սկսած պապիս ու մենք սկսեցինք նույն սեղանի շուրջ հաց ուտել, իսկ պապաս ու մամաս սկսեցին ավելի ուշադիր ու հոգատար լինել նրա նկատմամբ: Հասկացան, թե ինչ սխալ ու վատ են վարվում էն մարդու հետ, ով իր ամբողջ կյանքը նվիրել ա իրա էրեխեքին ու թոռներին: