Mon. Jul 14th, 2025

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արմեն Աշոտյանի հետ էի խոսում (ինձ կարելի է): Նկատել էր, որ ՄԱԿ-ի ամբիոնից երեկվա ելույթում ն. փաշինյանը մեջբերել է Աստվածաշնչյան մի հայտնի տեղի՝ Հովհաննու Ավետարանի 1:1 համարը։ Է՝ օքեյ՝ մեջբերել է՝ մեջբերել է։

Բայց այստեղ կա մի բայց։ Մեջբերված խոսքը մեջբերվել է ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից գործածվող կանոնական թարգմանությամբ, այլ… «Եհովայի վկաների» ու նման մյուս կրոնական ուղղությունների կողմից գործածվող տարբերակով։

Հիմա հարց. ի՞նչ կրոնական պատկանելություն ունի նշված անձը»։