Ոնց կարար տենց բան լիներ, ոնց կարայի ես սխալվեի կյանքիս ամենակարևոր որոշման մեջ: Ամուսնացած եմ, այսինքն արդեն էի, մի պուճուր բալիկ ունեմ, հետը մենակ եմ մնացել: Մարդս հերիք չի ուրիշների հետ էր, մի հատ էլ սկսելա էդ անտեր խոտերից օգտագործել ու խաղամոլությամբ զբաղվել: Զզվցրեց, ինչքան հիմար պիտի լինեմ, որ թողնեմ համ իմ, համ էլ երեխուս կյանքը կործանի, բա երեխես ինչ պիտի սովորի չեղած հորից:

Երկար տանջանքներից, երկար մտածմունքներից հետո որոշեցի բաժանվեմ: Հեշտ չտրվեց բաժանումը, կոկորդիլոսի արցունքներ էր թափում, թե բա ես առանց ձեզ չեմ կարա, բայց հենց բաժանման օրը գնաց սիրածի մոտ: Ես էլ երեխուս վերցրի, հույս ունենալով, որ մերոնք ինձ կընդունեն, բայց չէ, իրանց համար ավելի կարևոր էր հարևանների կարծիքը, քան սեփական երեխեն:

Հիմա չգիտեմ ինչ անեմ, մի ամիսա վարձով եմ մնում, բայց փողս չի հերիքում, հազիվ եմ հասցնում, քուրսա կանչել իրա մոտ Ռուսաստան, բայց ինքն էլ իրա ընտանիքը ունի, որ գնամ խանգարելու եմ, չգիտեմ: