Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան։

Բժշկական կենտրոնից հայտնում են, որ 3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջնակի՝ Մերիի վիճակը բավարար է:

«Այսօր արդեն մայրիկի հետ դուրս կգրվեն ծննդատնից ու կմիանան ընտանիքի մյուս անդամներին»,-ասված է «Վանաձորի Բժշկական Կենտրոն»-ի տարածած գրառման մեջ: