Mon. Jul 21st, 2025

Նիկոլ Փաշինյանը Բաքվին պարզ գործարք էր առաջարկել. Իրեն պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղության պայմանագիր», անկախ նրանից, թե ինչ է դրա բովանդակությունը, որ այդ թուղթը թափահարի Չեմբերլանի նման և ասի՝ ես խաղաղություն եմ բերել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ադրբեջանն այդ գործարքից հրաժարվել է կամ ավելի բարձր գին է պահանջել: Նիկոլ Փաշինյանի հաշվարկը պարզ էր, մինչեւ COP29-ը մի բան անի, Ադրբեջանն էլ պետք է համաձայնի, Ադրբեջանը չի համաձայնել: Ադրբեջանը այնքան ժամանակ թուղթ չի ստորագրի, քանի դեռ ՀՀ իշխանություններին ինչ ասում է, գլխիկոր համաձայնում է»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: