«Փրկություն ե՞նք ման գալիս…
Միակ փրկությունը, միակ տարբերակը դա ժողովրդի հետ անկեղծությունն է.

Դառը, դժվար, ոչ ոսկեղնիկ հայրենով, բայց ճշմարտությունը. Բոլոր դեպքերը պիտի դրվեն իրենց հերթականության մեջ, բոլոր դերակատարները պիտի պատասխան տան նախկինում գործած սխալների համար, բոլորը պիտի խոսեն, պիտի «բաց խաղան», բոլորը անկեղծ պիտի պատասխանեն բոլոր հարցերին ու բոլոր պատասխանների մեջ պիտի ի սպառ բացակայի «կռուտիտը»: 2008-ից հետո՝ ժողովրդից հեռացած, իրականությունից կտրվածները պիտի պատասխան տան ժողովրդին՝ իրենց իսկ սնած ու ծնած չարիքներին դաշտ նետելու համար, սեփական անկարողությունը՝ նախորդի ու ժողովրդի գրպանը գցած ցանկացած «կտի» համար, իրենց «ոտքերն ամպոտած» պահվածքով՝ ժողովրդին, ամենաբարձր զռռացող էշի ճակատը համբուրելու նախապատրաստածները, պիտի երբևէ մոռանան «քաղաքականություն» բառը ու հանգիստ թողնեն ժողովրդին…

Փրկության բանալին գտնելը շատ հեշտ է, ժողովուրդը չի ուզում վերանալ, ժողովուրդը արդարություն ու մաքրություն է ուզում. Տվե՛ք ժողովրդին այդ արդարությունը, եղե՛ք ժողովրդի մի մասնիկը ու այդ նույն ժողովուրդը սարեր շուռ կտա հանուն իր երկրի, իր ընտանիքի ու ապագայի…
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՓՐԿԵԼՈՒ ԲՈԼՈՐԻՍ». գրել է Հայկ Աթոյանը: