Wed. Jul 23rd, 2025

Իսրայելի Հայֆա քաղաքում մարտի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը: Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը:

Այս մասին հաղորդում է Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Հայֆայի քաղաքապոտ Էյնաթ Քալիշ-Ռոտեմը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները, Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը, Իսրայելի հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև Հայֆայի տարբեր համայնքների ներկայացուցիչներ: