Մարդս շատ ծույլ ա, մի հատ նորմալ աշխատանք չի կարում գտնի, բայց գիտեք էտ ինչից ա, ընենց չէ, որ գործ չկա, ուղղակի իրան թվում ա, որ երբ ուզի կարա գնա գործի, երբ էլ ուզի տունը մնա։ Գիտի մերս հարուստ ա շատ փող ունի, երևի մտածում ա, որ կամ ինձ կտա, կամ էլ իրան, էլ չի ասում, որ մերս անբան հուռիներին հեչ չի սիրում։ Ուշք ու միտքը մորս փողերն են։

Կիսուրս էլ ա տղուն ամոթանք տալիս դրա համար, ասում ա ինչի դու ոտք չունես, դե ձեռ, որ աչքդ ուրիշի ունեցվածքի վրայա։ Այ ես ճիշտ խոսալու համար կիսուրիս ուղղակի պաշտում եմ։ Ափսոս, որ տղեն մի հատ մորը չի քաշել։ Լավ գոնե հորը քաշեր, հերն էլ աշխատասեր մարդ ա, ոչ մի բանից մի հատ ընենց բան ա սարքում, որ սաղ զարմանում են։ Նույնիսկ էտ դեկորատիվ առարկաների համար պատվերներ ա ստանում, ու բիզնես ա անում իրա համար։

Մենակ մարդս ա սենց անբան, իրավաբանի էլ կրթություն ա ստացել։ Հիմա, որ մտքին տեղ դնի, տունը լիքը փող կբերի ու լիքը հաջողությունների կհասնի։ Ասում եմ երևի ժամանակի ընթացքում խելքի կգա։ Մի խոսքով չգիտեմ, հլը սպասում եմ, տենամ վերջը ինչ կլինի։ Որ պետք լինի կռիվ էլ կանեմ, հորս տուն էլ կգնամ, որ մարդս խելքի գա, թե չէ ընենց չէ, որ ես պիտի աշխատեմ, ինքն էլ վայելի։
