Sun. Jul 20th, 2025

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Ինչքան էլ կզեք Ալիևի առաջ, խաղաղություն չի լինելու

Ադրբեջանի բռնապետ, պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին նոր  սպառնալիքներ է հնչեցրել, հայտարարել, որ Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում , Հայաստանի գործող իշխանությունները նույն մտքերով են ապրում։

Նիկոլ Փաշինյանը,  չգիտես, թե ինչի դիմաց,  2022թ․ ապրիլի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Նա  Տավուշում նախկինում ադրբեջանաբնակ   4 գյուղերի և Իջևան համայնքի Կիրանց գյուղի տարածքները սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով,․ ապօրինի  ձևով հանձնեց Ադրբեջանին, հուսալով Ադրբեջանից խաղաղության կիսատ-պռատ պայմանագիր ստանալ ։ Սակայն Ադրբեջանի բռնապետին խաղաղություն պետք չէ։

Ալիևը հանձնին Նիկոլ Փաշինյանի, ոսկե ձկնիկ է բռնել, որը հերթով կատարում է իր բոլոր ցանկությունները, Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիը, ինչո՞ւ նա պետք է իրեն կաշկանդի պայմանագրի դրույթներով։ Քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կա, Ալիևը Հայաստանից զիջումներ է պահանջելու ու ստանալու, Ադրբեջանի բնակչության աչքում որպես ազգային  հերոս ներկայանալով՝ շարունակելու  Ալիևների ընտանեկան , կոռումպացված  դինաստիայի կեսդարյան իշխանությունը»։