Mon. Jul 14th, 2025

Քիմ Քարդաշյանն իր այգում հայկական ծիրան եւ նուռ է աճեցնում։ Այդ մասին հեռուստաաստղը հայտարարել է իր Instagram-ի Stories բաժնում՝ հրապարակելով այգու լուսանկարները, այդ թվում՝ ծիրանի եւ նռան ծառերի տնկիները։ «Ես սիրում եմ իմ այգին»,- գրել է Քիմը։

«Ինչպես է իմ հայկական կողմը աճեցնում հայկական ծիրան», – հրապարակումներից մեկը մակագրել է Քիմը։ «Եվ ինչպես է ավելի շատ հայկական կողմս նուռ աճեցնում»,- գրել է հայտնի հայուհին։