Sun. Jul 13th, 2025

Կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի լրատվամիջոցներ:

Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելը (իբր թե ապօրինի զենք ունենալու կասկածը) այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, որով փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել: Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել:

Հաշվի առնելով բազմաթիվ հայ երիտասարդների ապօրինի ձերբակալությունները և նրանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումները՝ խնդրում եմ վաղն առավոտյան կազմակերպել մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացնեմ երեք ուղերձ՝ ուղղված Ոստիկանությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդներին:

Բոլոր լրատվամիջոցներ՝ առանց որևէ խտրականության»: