Զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը գրում է․ «Եռաբլուրում էի…
Երբ արդեն հրաժեշտ էի տալիս Մենուայիս, երկու երիտասարդ կին մոտեցան՝ ծաղկեփնջեր գրկած, խեղդած հեկեկոցով:
Գրկեցին Մենուայիս նկարն ու համբուրեցին անասելի կարոտով: Զարմացած նայում էի՝ ով են:
«Մենք Արցախից ենք, տիկի՛ն Տոնոյան, անշիրիմ եղբայր ենք թողել այնտեղ։ Գալիս ենք կարոտներս ձեր տղաներից առնում. բոլորն էլ մերն են»։
Պապանձվել էի․ արցունքի փոխարեն արյուն հոսեց հոգուս մեջ։ Երկու ժամ է ուշքի չեմ գալիս։ Իմ բզկտված ժողովուրդ, նրանք, ովքեր քեզ այս օրը գցեցին, քո ճակատագրին արժանանան՝ ամբողջ կյանքում փնտրեն ու չգտնեն իրենց զավակների վրա լացելու տեղ»։