Fri. Jul 25th, 2025

Եթե պիտի Նիկոլ Փաշինյանը, և, առհասարակ, այս իշխանությունից գնան COP29-ին, ավելի լավ է չգնան, որովհետև սրանք ոչ քաղաքական կամք ունեն, ոչ դիրքորոշում ունեն, որպեսզի գնան, պաշտպանեն մեր հայկական ազգային շահերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Միասին» շարժման անդամ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանից պե՞տք է գնալ Ադրբեջանում կայանալիք COP29-ին։

«Իմաստը ո՞րն է. գնալու է այնտեղ գլուխը կախի, ինչ-որ ասեն, էն էլ անելու է։ Այլ բան է, եթե գնա և պահանջատեր լինի, բայց մենք գիտենք, որ նա պահանջատեր չի։ Նա ասում է՝ տեսեք, մենք Ադրբեջանի ազգային հռչակագրի մեջ եղած տարածքային հավակնությունների հարցը չենք բարձրացնում։ Էդ մարդու հետ էլ ի՞նչ խոսես»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: