Thu. Jul 17th, 2025

«Նիկոլն արդեն գերազանցում է ինքն իրեն, «աշխատանքային» այցի ընթացքում պետբյուջեի հաշվին թռչող ինքնաթիռում իր հետ վերցնելով ոչ միայն կնոջն, այլ նաև դստերը:

Կարող էք հարց տալ, թե ոչ-արձակուրդային եղանակին ինչ հրատապ գործ կարող է ունենալ Շուշան Փաշինյանը Գերմանիայում:
Պատասխանեմ: Ոչինչ:

Պարզապես մինչև ականջները դավաճանության մեջ մխրճված վախկոտ թզուկը սփյուռքում ցանկացած անցանկալի միջադեպից պաշտպանվելու (չեմ բացառում հետագային զոհի դերի մեջ մտնելու համար) հիմա էլ սկսում է թաքնվել դստեր թիկունքում, պարզապես նրան որպես վահան օգտագործելով:
Ֆրանսիայում ու Նիդերլանդներում նրան ցուցաբերված «դիմավորման» հուշերը շարունակում են տանջել անհայրենիք դավաճանին:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։
Անցած ամիս էլ աննան էր չադրս հսգած դստրերին վահան դարձրած Իրանում համագումարի մեկնել։
Իրանահայերից սրանց վախն էլ արդեն նորություն չէ». գրել է Ռոբերտ Մարգարյանը: