Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Վիրավորների վիճակը բավարար է, նրանց կյանքերին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել են Վարդենիսի զինհոսպիտալից։
«Նրանց վիճակը բավարար է»,– նշել է ԶԼՄ-ի զրուցակիցը։
Վիրավորները վիրահատության կարիք ունեն, թե ոչ` հոսպիտալից չեն մեկնաբանել։
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է 3 վիրավորի մասին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
