Թուրքիան անհրաժեշտ է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։

Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել Է Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կշարունակենք խորհրդակցություններն այդ հարցի շուրջ, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ», – նշել է Չավուշօղլուն:
