Sun. Jul 27th, 2025

Փետրվարյան ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայում այժմ էլ նոր բնաղետ է։

Այդ երկրին պատուհասած հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։

Մի քանի մարդ անհետ կորած է համարվում, կան նաև բազմաթիվ վիրավորներ, ավերածություններ։

Հատկանշական է, որ ջրի տակ են անցել երկրաշարժից մեծապես տուժած Ադըյաման և Շանլըուրֆա նահանգների որոշ շրջանների շենք-շինություններ։