Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է տրամադրված խաղաղ կարգավորման հարցում, և Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ որքան հնարավոր է շուտ խաղաղ համաձայնության հասնելու համար։
«Երբ մենք նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, նա բացասական չէ»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր հարցերը աստիճանաբար կլուծվեն։ Նա ընդգծել է, որ առկա խնդիրները հաղթահարելի են, քանի որ երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակիցներ են։