Sun. Aug 24th, 2025

«Թույլ չենք տա, որ դու լինես Հայաստանի վերջին վարչապետը». ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Ելույթը կարող եք դիտել տեսանյութում.

«Դուք իշխանության եկաք դատարկ դագաղներով, բայց ձեր պաշտոնավարման ընթացքում այդ դագաղների մեջ հանգչեցին տղերք, որոնք ինձնից, ձեզնից հազար անգամ ավելի լավն էին, որովհետև իրենք ամենաթանկն են տվել հայրենիքին՝ կյանքը»,- Կառավարության ծրագրի կատարողականի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Արդեն տևական ժանանակ է՝ ինչ Փաշինյանը փորձում է Արցախի հանձնման մեղքը գցել նախկին իշխանությունների, Մադրիդյան սկզբունքների, միջազգային հանրության վրա»,- ասաց պատգամավորը: Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ ոչ մի նախագահ երբեք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում: