Խեղճացած ապրում ենք էլի, բա սա կյա՞նք ա։ Էս ինչ ա մեր ժողովրդի վիճակը, մի մասը գաղթական են դարձել, էն մի մասը աշխատազուրկ ապրում են, էն մի մասն էլ ճռռում ա, բայց ստացած կոպեկները ոչ մի բանի չի հերիքացնում, դե խեղճ թոշակառուների մասին լռեմ։

Ինքս թոշակառու եմ ու ամբողջ թոշակս տալիս եմ դեղերի, կոմունալների ու ցամաք հացի ու ջեբս երբեք մի երկու կոպեկ փող չի լինում։ Թոռս հաճախ ա գալիս ինձ տենալու, բայց գրպանումս փող չեմ ունենում, որ երեխուս ձեռից բռնեմ տանեմ կառուսելներ, կանֆետներ առնեմ։

Համ մենք ենք զրկված ապրում, համ էլ չենք կարում մեր երեխեքին մեր ուզածով պահենք։ Խի իմ թոռը ինչո՞վ ա պակաս Նիկոլի երեխեքից, որ նրանք առոք-փառոք կյանք են ապրում, իսկ իմ թոռը սկի մի հատ կանֆետ չի ստանում ինձնից։
«Ապագա կա, ապագա կա» ասելով մարդկանց էլի հարիֆացրեց, հիմա մարդկանց թալանելով իրանք կյանք են անում, մարդիկ էլ կիսասոված ապրում են։ Անամոթներ, դուք աբուռ չունեք։
