Thu. Aug 28th, 2025

«Կառավարությունը , երբ խոսում է իր հաջողությունների մասին, առաջին տեղում վկայակոչում է ոստիկանական բարեփոխումները, հիմա մենք ունենք հանցագործութունների, թմրամոլության աճ, չի՞ նշանակում,  որ ոստիկանական բարեփոխումները սխալ ուղղության վրա են»,-ԱԺ-ում նման հարց ուղղեց «Հայսատան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին։  

Ի պատասխան պատգամավորի Աննա Վարադապետյանն ասաց․ « Նախկինում թմրամիջոցների առուվաճառքն իրականացվում էր ձեռքով , ոոշակի անձանց միջոցով , այսօր ամբողջն իրականացվում է կիբերտիրույթում  և ենթադրվում է  նոր քննության տակտիկա, հակառակ դեպքում աճելու են այդ դեպքերը»։

Արձագանքելով գլխավոր դատախազին՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Թմրամիջոցների դեմ պայքարելու համար ոչ թե  «Hoverbord»-եր գնեիք, այլ կիբերհանցագործության մասին ոստիկաններին մի քիչ ավել բան սովորեցնեիք»։

Մանրամասն՝ տեսանյութում։