Thu. Jul 17th, 2025

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Փաստորեն, Ագրարային համալսարանում քաղաքային կանաչապատում առարկա դասավանդող դոցենտները, ովքեր ՀՈԱԿ-ում զբաղեցնում են առանցքային պաշտոններ, այս պատկերացումն ունեն 21-րդ դարում ծառերի էտի վերաբերյալ։ Տեղի ունեցածը վանդալիզմ է, քանզի առողջ ու մինչև նոյեմբերի վերջ կանաչ սաղարթով թեղիները «մասնագետների» միջամտությունից հետո վերածվեցին հաշմանդամ և վթարային ծառերի։ Հիշեցի, թե ինչպես էին նույն գիտնականները համառորեն Տիգրան Ավինյանին համոզում, որ «նախկինները» սխալ էտով այլանդակել են բույսերը ու ստիպված են դեֆորմացված և հիվանդ ծառերը հատել։ Հիմա սա՞ է ճիշտ էտը, թե՞ ինչքան շատ այլանդակեք, այդքան շատ կփոխարինեք սկզբունքով եք աշխատում…»: