Wed. Jul 16th, 2025

Մոտ ընկերուհուս հոր կողմից միշտ չափից շատ ուշադրություն եմ նկատել: Երբ որ տեսնում էի, գնում էի իրանց տուն, միշտ ուշադիր նայում էր ինձ, ուսումնասիրում ու էնքան շատ էր էտ ուշադրությունը լինում, որ մեկ-մեկ նույնիսկ ինձ վատ էի զգում ու երբ որ ընկերուհիս կանչում էր իրանց տուն, միշտ խուսափում էի:

Էս վերջին անգամ չկարացի մերժեի, գնացի ու հայրը տունն էր, էլի տենց ուշադիր նայում էր, բայց աշխատում էի ես ուշադրություն չդարձնեի: Հետո ընկերուհիս ասեց, որ մի պահ խանութ պետք ա իջնի ու գա, ասեցի որ ես էլ հետդ գամ, ասեց չէ, մնա հեսա շուտ կգամ:

Սարսափում էի արդեն էտ մտքից, որ էտ մարդու հետ մենակ եմ մնալու: Բայց երբ որ ընկերուհիս գնաց, էտ մարդը էկավ, նստեց կողքս, ասեց մի վախեցի, բան չեմ անում: Ես գիտեմ, որ դու էլ ես իմ չափից շատ ուշադրությունը նկատել ու էտ քեզ վանում ա, բայց քանի մենակ ենք, ուզում եմ ասեմ, թե ինչ ա կատարվում:

Իրականում ես փոքր ժամանակ քույր եմ ունեցել, ում ամեն ինչից ու ամենքից շատ եմ սիրել ու քույրս կյանքից հեռացավ, երբ որ համարյա քո տարիքին էր: Ես քեզ արտաքինով իրան շատ-շատ եմ նմանացնում, ոնց որ իրա զույգը լինես: Դրա համար էլ երբ որ տեսնում եմ քեզ, աչքս չեմ կարողանում կտրեմ քեզնից ու հա ուզում եմ նայեմ: Ես քեզ քրոջս ու աղջկաս նման եմ սիրում:

Ոտքերս դողում էին ու ես էլ փշաքաղվեցի էտ ամեն ինչից: Գրեցի էտ մարդուն ու էրկուսիս աչքերից էլ արցունքները գնաց: Մինչև հիմա հիշում ու փշաքաղվում եմ էտ խոսքերից: