Mon. Jul 14th, 2025

«Էսպիսի բան աշխարհում չի՛ կարող լինել կամ, ավելի ճիշտ, կարող է լինել միայն Նիկոլի խունտայի ձեռքում հայտնված ՀՀ-ում:

Երկիր չեն թողել մտնի ՍԵՓԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑՈւՆ: Սա ԱՆՆԱԽԱԴԵՊ Է:

Իրերի բերմամբ՝ ինքս լավ գիտեմ՝ ինչ բան է անցանկալի անձ լինելը: Կարող էին / են սեփական քաղաքացուն մեղադրել հազար ու մի մեղքերի մեջ, դատել, օդակայանից ուղիղ տանել մեկուսարան, և այլն, և այլն, բայց ՉԵՄ ՏԵՍԵԼ, ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՐԵԼ մի երկիր ու իրադրություն, երբ արգելվի սեփական քաղաքացու մուտքը հայրենիք:

ՀՀ քաղաքացիություն ստանալը ազգությամբ հայերի համար պարզեցված է և սովորաբար տևում է մինչև 6 ամիս: Այդ ընթացքում մանրամասն նայվում է դիմող օտարերկրյա քաղաքացուն նաև ՀՀ քաղաքացիություն տալու նպատակահարմարության հարցը: Իսկ երբ այն տրվում է, ապա տվյալ անձը ձեռք է բերում ՀՀ քաղաքացուն հավասար իրավունքներ ու պարտականություններ:

Ստացվում է՝ Արամ Գաբրիելյանովը ՀՀ քաղաքացիություն ստանալիս ՈՐԵՎԷ խնդիր չի ունեցել: Տեսականորեն, իհարկե, կարող էր և այնպես լիներ, որ Գաբրիելյանովը ՀԵՏՈ սկսեր ՀՀ-ի դեմ աշխատել: Բայց անգամ այդ պարագայում ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈւՆ ՈՉ ԹԵ ԱՐԳԵԼՈւՄ ԵՆ ՄՏՆԵԼ ԵՐԿԻՐ, այլ բռնում և պատասխանատվության են ենթարկում:

Ստացվում է՝ Արամ Գաբրիելյանովն ԱՐՏԱՔՍՎԵԼ Է սեփական քաղաքացիության երկրից, և, եթե սա դառնա սովորական, ապա թող բոլորն իմանան, որ այս ուղտը մի օր չոքելու է հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների վրա, որոնք, օրինակ, նաև ունեն Վրաստանի, ՌԴ, Լիբանանի, ԱՄՆ կամ ցանկացած այլ երկրի քաղաքացիություն և դատապարտում են նիկոլական իշխանությունների կործանարար վարքագիծը»: