Sun. Jul 13th, 2025

Ջահել ուղեղիս ինչն եմ ասել: Մի հարուստ տղու հետ էի շփվում, ճիշտա սիրում էի իրան, բայց առաջնահերթ իրա փողերն էր: Ես դժվար կյանք եմ ունեցել, երազում էի որ գոնե ամուսնանամ, կողքս հարուստ մարդ լինի, դրա համար էի կարևոր փողը, բայց արի ու տես, որ թքած դրա վրա, ավելի լավա հարուստ չլիներ, բայց գոնե նորմալ մեկը լիներ:

Էս մարդս սաղ օրը կլուբներումա, սաղ օրը խմումա, արբած գալիս տուն, սկսելա շուշուտ ինձ թակել, ոնց որ տանը ծառա լինեմ: Ինձ էն աստիճանիա նվաստացրել, որ ես տանը, ինքը իրա սիրածինա բերում տուն: Էլ չդիմացա, վերջապես որոշում կայացրի, որ պիտի բաժանվեմ, էն էլ գլխիս նենց բան բերեց, որ չգիտեմ հիմա ինչ եմ անելու:

Էդ անխիղճը սպառնացելա, ասումա եթե բաժանվես, համ քեզնից ամեն ինչ կվերցնեմ, համ ձերոնցից, կմնաք դրսերում, բոմժի նման թրեվ կգաք: Հիմա չգիտեմ, ախր էլ չեմ կարում, մի բան ասեք: