Այսօր Մեգամոլ առևտրային կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել։ Սննդի կետերի հատվածում տեղակայված վայֆայներից մեկի լոգինը անհայտ անձինք փոխել են «Karabakh Is Azerbaijan- FenixBaku»:

Մեզ ասացին, որ այդ տարածքում ինտերնետից օգտվող մարդիկ անհանգստացել են, դիմել են անվտանգության կետի ծառայողներին, պարզելու, թե որտեղից է այդ անհասկանալի լոգինը հայտնվել:

Հետաքրքիր է, որ չնայած առանց գաղտնաբառի այլ վայֆայներ են եղել տարածքում, բայց նրանց ձեռք չեն տվել։ Կոտրել են միայն մեկ սննդի կետի վայֆայը, փոխել գաղտնաբառը։
Մեզ հաջողվեց պարզել, որ այդ կետը պատկանում է Հադրութից Հայաստան տեղափոխված ընտանիքին, ովքեր ևս խիստ անհանգստացած են:
